Բունդեսլիգայի 30-րդ տուրում նորընծա չեմպիոն «Բայերը» հյուրընկալվել էր Դորտմունդի «Բորուսիային» և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը:
Խաղի բոլոր գոլերը խփվեցին հիմնական ժամանակի վերջին 10 րոպեներին և ավելացված րոպեների ընթացքում:
81-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը՝ կիսապաշտպան Մարսել Սաբիցերի փոխանցումից հետո գրավելով հյուրերի դարպասը: Սակայն 90+8-րդ րոպեին «Բայերի» պաշտպան Յոսիպ Ստանիսիչը ոչ-ոքի կորզեց՝ հավասարեցնելով հաշիվը:
«Բայերը» զբաղեցնում է առաջին տեղը Բունդեսլիգայի 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 30 խաղում վաստակել է 80 միավոր և նախորդ տուրում ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
Դորտմունդի «Բորուսիան» 57 միավորով հինգերորդ տեղում է: