Գերմանացի մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատրաստ է վերադառնալ «Բավարիա», հայտնում են լրագրողներ Պատրիկ Շտրասերը և Մաքսիմիլիան Կոխը։
Ըստ աղբյուրի՝ մասնագետը հաշտվել «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսի հետ և պատրաստ է վերադառնալ ակումբ։
59-ամյա Ֆլիկը հեռացել էր «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից 2021 թվականին։ Նշվում էր, որ մասնագետը կոնֆլիկտ է ունեցել ակումբի ղեկավարության հետ՝ տրանֆերների վերաբերյալ։
Մյունխենյան թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» նույնպես դիտարկում է գերմանացուն թիմ հրավիրելու տարբերակը։