Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Ունիոնին» և 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
Մյունխենցիների կազմում աչքի ընկան Գորեցկան (29), Քեյնը (45+1), Մյուլերը (53, 66) և Մատյաս Տելը (62):
Տանտերերը միայն մեկ գոլով կարողացան պատասխանել մրցակցին․ հիմնական ժամանակին ավելացված 1-ին րոպեին աչքի ընկավ Ֆերտեսենը։
Այս խաղից հետո «Բավարիան» 63 միավորով 2-րդն է, իսկ «Ունիոնը» 29 միավորով՝ 14-րդը։