Դորտմունդի «Բորուսիան» բանակցություններ է վարում ակումբի կենտրոնական պաշտպան Մատս Հումելսի հետ՝ համագործակցությունը երկարաձգելու համար։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեռ ոչինչ որոշված չէ, սակայն երկու կողմերն էլ վստահ են, որ համաձայնություն ձեռք կբերվի։ Այնուամենայնիվ, գործարքում դեռ կան մանրամասներ, որոնք պետք է քննարկեն ակումբի ղեկավարությունը և Հումելսի ներկայացուցիչները։
2019 թվականին Մատս Հումելսը «Բավարիայից» վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա», որի կազմում խաղացել է 2008-ից 2016 թվականներին։