Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի նոր պայմանագիրը, որը երկարաձգվել է մինչև 2026 թվականի ամառ, կարող է վաղաժամկետ խզվել, եթե Գերմանիայի հավաքականը դուրս չգա 2024 թվականի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ։ Այս մասին հայտնում է Bild-ի լրագրող Թոբի Ալտշեֆլը։
Աղբյուրի համաձայն, եթե Նագելսմանի հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ խզվի, ապա Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան նրան աշխատավարձ չի վճարի մինչև պայմանագրի ժամկետի ավարտը: Ընդգծվում է, որ գերմանացի մասնագետը չի առարկել այս հարցում, քանի որ վստահ է Գերմանիայի հավաքականի հաջողությանը։
Այս ամառ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Գերմանիայում։ Յուլիան Նագելսմանի թիմը մրցաշարում իր ճանապարհորդությունը կսկսի A խմբից: Գերմանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հավաքականները: Եվրո-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
























































