Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ պատասխան խաղում (4:1, 6:4 ընդհանուր հաշվով) Ուսման Դեմբելեն դարձել է գոլի հեղինակ։ Նա նաև 11 մետրանոց է վաստակել:
Նշենք, որ Դեմբելեի հետ միասին Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում էին նաև Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, Դորտմունդի «Բորուսիայի» և Մյունխենի «Բավարիայի» գերմանացի կիսապաշտպաններ Յուլիան Բրանդտը և Ջոշուա Կիմմիխը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Մրցաշարի կիսաեզրափակիչ մյուս խաղում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։