Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Յուլիան Նագելսմանի՝ Գերմանիայի հավաքականի հետ պայմանագիրը երկարաձգելու որոշումը։ Հիշեցնենք, որ մասնագետը պայմանագիր է ստորագրել, որն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։
«Ես դա ակնկալում էի, երբ Ռուդի Վոլերը երկարաձգեց պայմանագիրը: Արտաքինից թվում է, թե նրանք լավ են աշխատում միասին: Սա թիմին տալիս է հստակություն, շարունակականություն և, հուսով եմ, խթան գալիք Եվրո-2024-ի համար»,- Տուխելի խոսքերը մեջբերել է Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան այսօր՝ ապրիլի 19-ին, հայտարարել էր Նագելսմանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։
























































