Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղում (1:1, 4:3՝ 11-մետրանոցներ) հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը։
«Ֆուտբոլիստներն ինձ ասացին, որ ցանկանում են հաղթել: Լունինը հայտարարեց, որ պատրաստ է հակահարված տալ… Ի վերջո ամեն ինչ ստացվեց։
Մենք հիանալի իրացրինք 11-մետրանոցները, և ինձ շատ զարմացրեց Ռյուդիգերը։ Այս մրցաշրջանում մենք միշտ չէ, որ հաջողության ենք հասնում 11-մետրանոցներով, բայց այս անգամ ամեն ինչ լավ անցավ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։