Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ (1:1):
Լևերկուզենը ներկայացնող թիմը նոր ռեկորդ է սահմանել եվրոպական թոփ 5 լիգաներում անպարտելի հանդիպումների քանակով, հայտնում է Opta-ն։
Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 44-րդ խաղում անպարտելի է բոլոր մրցաշարերում՝ 38 հաղթանակ, 6 ոչ-ոքի:
«Բայերը» գերազանցել է «Յուվենտուսի» ռեկորդը, որը 2011/12 մրցաշրջանում 43 խաղում անընդմեջ անպարտելի էր։