Հասնելով Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ՝ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դարձավ առաջին գերմանացի մարզիչը, որը երեք տարբեր թիմերի հետ դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Այս մասին հայտնում է Opta-ն։
Այս մրցաշրջանից առաջ Տուխելը ՊՍԺ-ի հետ հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2019/2020 մրցաշրջանում, ինչպես նաև Չելսիի հետ՝ 2020/2021 մրցաշրջանում։ «Չելսիի» հետ Տուխելը այնուհետև հաղթել է եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»։ Այս հանդիպման միակ գոլը խփեց աջ պաշտպան Ջոշուա Կիմիխը։ Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի (2:2):