«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է Յուլիան Նագելսմանի՝ մյունխենյան թիմ վերադառնալու հավանականության մասին։
«Իհարկե, ես չգիտեմ, թե Նագելսմանը երբ որոշում կկայացնի։ Նրանով, որքան գիտեմ, հետաքրքրված է նաև Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիան։ Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,- Հայների խոսքը մեջբերել է BILD-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։