Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը բանակցություններ է վարում «Բավարիա» վերադառնալու համար։ Այս մասին հայտնել է նրա գործակալը։
36-ամյա մասնագետի պայմանագիրը Գերմանիայի ֆուտբոլային ասոցիացիայի հետ ավարտվում է Եվրո-2024-ի վերջում։
«Ամեն ինչ կորոշվի առաջիկա օրերին։ Քննարկումները շարունակվում են։ Յուլիանը հայտարարեց, որ հավանաբար ապրիլին որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ»,- Նագելսմանի գործակալ Ֆոլկեր Ստրութի խոսքն է մեջբերել լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մյունխենցիների ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։