«Արսենալի», «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղից հետո խոսել է ժամանակակից ֆուտբոլում պաշտպանական գործողությունների դերի մասին։
«Կա մի բան, որը կոչվում է պաշտպանություն: Պաշտպանվելով կարող ես վերահսկել խաղը։ Մարդիկ կասեն, որ «Սիթին» ավելի լավ թիմ է, բայց պաշտպանվելը խաղի մի մասն է: Ես հավատում եմ, որ լավագույն թիմն այն է, որը լավ է պաշտպանվում»,- Անրիի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կայացել է նախօրեին՝ ապրիլի 17-ին։ Թիմերը խաղացել են Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 (երկու խաղերի արդյունքում՝ 4:4): Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ է գտնվել Մադրիդի «Ռեալը»՝ 4:3։