Նախկին դարպասապահ և Մյունխենի «Բավարիայի» խորհրդի նախկին նախագահ Օլիվեր Կանը բացատրել է, թե ինչու Թոմաս Տուխելը չի կարողացել պատշաճ կերպով իրեն դրսևորել որպես մյունխենյան թիմի գլխավոր մարզիչ։ Հիշեցնենք, որ Տուխելն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի գերմանական ակումբը։
«Շատ բան է ասում, երբ Եվրոպայի ամենահետաքրքիր մարզիչներից մեկը, որն աստղերով լի թիմին Փարիզում հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և «Չելսիի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, պետք է հաղթահարի այդքան դժվարություններ Մյունխենում:
«Բայերը» հիանալի մրցաշրջան է անցկացրել Բունդեսլիգայում: Նրանք անհավանական անպարտելի շարքում են: Անխուսափելի էր, որ դա ինչ-որ պահի իր վնասը կբերեր «Բավարիային», բայց մենք պետք է խոստովանենք, որ Լևերկուզենյան ակումբն անցկացնում է դարի մրցաշրջանը: Սա «Բավարիային» ինչ-որ պահից գահընկեց անելու միակ միջոցն էր: Չեմպիոնների լիգայում ամեն ինչ այլ է»,- Կանին մեջբերում է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):