ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակել է Ուսման Դեմբելեի լուսանկարները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղից (4:1)՝ ուղեկցելով «Հաճելի օր» մակագրությամբ։
Ուսմանը, որը նախկինում հանդես է եկել կատալոնական ակումբում, այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բարսելոնա» հանդիպումը կայացել է նախօրեին՝ ապրիլի 16-ին։ 12-րդ րոպեին «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռաֆինյան բացել է խաղի հաշիվը։ 29-րդ րոպեին «Բարսելոնայի» պաշտպան Արաուխոն տուգանային հրապարակի մատույցներում գցել է Բարկոլին և ուղիղ կարմիր քարտ ստացել վերջին դեպքում խախտման համար:
40-րդ րոպեին ՊՍԺ-ի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն հավասարեցրել է հաշիվը։ 54-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Վիտինյան առաջ է մղել իր թիմին։ 61-րդ րոպեին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 11 մետրանոցի շնորհիվ ամրապնդել է իր թիմի առավելությունը, իսկ 89-րդ րոպեին Մբապեն դուբլի հեղինակ է դարձել։ Այսպիսով, ՊՍԺ-ն 4:1 հաշվով հաղթել է «Բարսելոնային»: