«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնայի»` ՊՍԺ-ից կրած պարտության մասին։
Կատալոնացիները պարտվեցին 1-4 հաշվով՝ մոտ 70 րոպե խաղալով տասը հոգով։
«ՊՍԺ-ն պետք է շնորհակալություն հայտնի Արաուխոյին։ Կարմիր քարտը փոխեց հանդիպման ընթացքը։ Մինչև այդ պահը Բարսան ամբողջական ու վստահ թիմի տեսք ուներ։ Բայց հետո ՊՍԺ-ն սկսեց վերահսկել իրավիճակը»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում TNT Sports-ը։
Փարիզյան ակումբը ընդհանուր 6-4 հաշվով հաղթել է «Բարսելոնային»: Էնրիկեի թիմը կիսաեզրափակչում կհանդիպի «Բորուսիայի» հետ։