Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Բրանդտը արձագանքել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն՝ շնորհիվ քառորդ եզրափակիչ պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակի (4:2, առաջին խաղ 1:2): Բրանդտը նաև արժանացել է հանդիպման լավագույն խաղացողի մրցանակին:
«Սա խելահեղ հանդիպում էր, հիանալի խաղ մեզ, մեր երկրպագուների և ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների համար: Ես շատ ուրախ եմ այս մրցանակի համար։ Հիմա մեզ շատ լուրջ հանդիպում է սպասվում ՊՍԺ-ի հետ։ Մենք լավ խաղացինք նրանց դեմ տանը խմբային փուլում, բայց ոչ այնքան լավ արտագնա խաղում։ Մենք հիմա ցանկանում ենք ավելիին հասնել և, իհարկե, դուրս գալ եզրափակիչ»,- Բրանդտի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում 4։2 հաշվով՝ մինչ այդ Մադրիդում պարտվելով 1։2 հաշվով, դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Բրանդտը խփել է իր թիմի առաջին գոլն այս խաղում: