Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բորուսիայի» (Դորտմունդ) հետ պատասխան խաղում կրած պարտության մասին (2։4):
Այսպիսով, «Ատլետիկոն» դուրս է մնացել մրցաշարից՝ պարտվելով ընդհանուր 4:5 հաշվով:
«Թիմը մինչև վերջ փորձեց հաղթել այն խաղում, որտեղ ամեն ինչ այնպես չէր, ինչպես մենք էինք ցանկանում։ «Բորուսիան» լավ արձագանքեց այն փաստին, որ մենք հավասարեցրինք հաշիվը և հաղթեց հենց այն պատճառով, որ նրանք ավելի հզոր էին տուգանային հրապարակում։
Սկզբում մեկ պահ ունեին, օգտվեցին դրանից։ Եվ վերջում էլ նրանք իրացրին այն քիչ հնարավորությունները, որ ունեին։ Այն բանից հետո, երբ հաշիվը դարձավ 2:2, նրանց գրոհներն ավարտվում էին գոլերով։ Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին, որպեսզի կարողանան մրցել, և մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք: Այլևս ասելու բան չկա։
Մենք կարողացանք հավասարեցնել ընդհանուր հաշիվը, մոտ էինք դրան, բայց նրանք գերազանցում էին մեզ: Երբ թիմը հաղթում է քեզ, պետք է շնորհավորել»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կիսաեզրափակչում «Բորուսիան» կխաղա ՊՍԺ-ի հետ, որը քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Բարսելոնային» (6:4):