ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին արձագանքել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում (4:1, առաջին խաղ 2:3) իր թիմի կամային հաղթանակին:
«Սա հիանալի պահ է ակումբի համար։ Այստեղ հաղթելը հեշտ չէ, բայց ես վստահ էի դրանում։ Վստահ էի առաջին խաղից առաջ, դրանից հետո, այսօրվա խաղից առաջ և նույնիսկ առաջին գոլից հետո։ Ես իսկապես վստահ էի: Ես տեսա մի բան, որը չէի տեսել 13 տարի՝ ամբողջ թիմը միասին է, բոլորը պայքարում են միմյանց համար»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Բարսելոնա» — ՊՍԺ պատասխան խաղում հյուրերը 4։1 հաշվով (առաջին խաղում՝ 2։3) կամային հաղթանակ են տարել Իսպանիայում: Կապտանռնագույնները բացել են խաղի հաշիվը հանդիպման 12-րդ րոպեին, բայց դրանից հետո փարիզեցիները չորս գոլ են խփել ու երկու խաղերի արդյունքում դուրս եկել հաջորդ փուլ: