Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կարծիք է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջիկա պատասխան խաղի մասին, որը կկայանա ապրիլի 17-ին։
«Հուսով եմ, որ մեր թիմը կհաղթի, դա է առաջնահերթությունը։ Իսկ մնացածը երկրորդական է։
Մենք գիտենք, որ նրանք անկանխատեսելի են։ Մենք պետք է համարձակ լինենք այս խաղում։
«Մանչեսթեր Սիթին» նվաճեց թրեբլը, և մարդիկ կարծում են, որ նրանք ֆավորիտ են, բայց մենք «Ռեալն» ենք։ Մենք վստահ ենք մեզ վրա»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Marca-ն։