Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին հարցրել են, թե արդյոք նա լրացուցիչ մոտիվացիա ունի Չեմպիոնների լիգայում հաղթելու համար այն բանից հետո, երբ 2019 թվականին «Տոտենհեմի» կազմում պարտվել է առաջնության եզրափակիչում։
«Երբ դու հասնում ես եզրափակիչ և չես հաղթում այն, քո մեջ արթնանում է դա նորից անելու ցանկությունը։
Մենք հնարավորություն ունենք խաղալու Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և դա հիանալի հնարավորություն է մեզ համար։ Եթե վաղը գնանք այս քայլին, ապա «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչից մեզ ընդամենը մի քանի խաղ է բաժանելու։ Վաղը ցանկանում եմ ցուցադրել իմ լավագույն խաղը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):