Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջիկա պատասխան հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում «Բորուսիան» պարտվել էր 1։2 հաշվով։
«Ատլետիկոն» ստիպեց մեզ սխալվել նախորդ շաբաթ։ Բայց հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է լինելու։ Միայն մեզնից է կախված՝ դուրս կգա՞նք հաջորդ փուլ։ Մենք գիտենք, որ մեր մրցակիցները շատ փորձառու են։ Մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ առաջին րոպեներից։
«Ատլետիկոն» չի ներում սխալները։ Մենք գիտենք, թե ինչ չպետք է պատահի մեզ հետ։ Բայց ավելի կարևոր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում առաջին խաղում պարտվելուն: Մենք պատրաստ ենք ուղղել սխալները»,- Տերզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։