«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մատեուսը խոսել է Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ «Բայերի» ցուցադրած խաղի մասին, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Լևերկուզենի թիմին ընթացիկ մրցաշրջանի համար։ Հիշեցնենք, որ «Բայերը» ժամանակից շուտ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն՝ ընդհատելով մյունխենյան թիմի հեգեմոնիան։
«Ես վայելել եմ Լևերկուզենի խաղը ողջ մրցաշրջանի ընթացքում։ Խաբի Ալոնսոյի անունն իրավամբ է նշվում, բայց հաջողությունը շատ անուններ ունի: Ալոնսոն, Սայմոն Ռոլֆեսը և Ֆերնանդո Կարրոն հավաքել են խորը մտածողությամբ և ֆուտբոլի մեծ փորձով ականավոր թիմ, որտեղ բոլոր դետալներն իրար համընկնում են: Այս համագործակցությունը շատ կարևոր է ակումբի հաջողության համար։
Հիանալի է, երբ կարող ես վայելել նման պահանջկոտ, խելացի և բնական ֆուտբոլ: Բոլոր ֆուտբոլասերները պետք է շնորհավորեն Լևերկուզենի «Բայերին» և երախտապարտ լինեն, որ կարողացան ապրել այս մրցաշրջանը։ Ես միայն կարող եմ ասել. շնորհակալություն Լևերկուզենի «Բայերին» և շնորհակալություն Խաբի Ալոնսոյին»,-Մատեուսի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ին։