«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Արսենալի» հետ հանդիպման նախօրեին պատասխանել է Յուլիան Նագելսմանի՝ մյունխենցիների գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր վերադարձի մասին լուրերին։ Հիշեցնենք, որ մասնագետը ներկայումս գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
«Անկեղծ ասած, ես նրան այնքան էլ լավ չեմ ճանաչում, չգիտեմ հաջորդ մրցաշրջանի մարզչի հետ կապված ամբողջ իրավիճակը: Ես միայն գիտեմ, որ Թոմասը այստեղ է մինչև մրցաշրջանի մնացած մասը: Եվ միայն դրա վրա եմ կենտրոնացած:
Ակումբը պետք է որոշում կայացնի, և ես վստահ եմ, որ նրանք նայում են բոլոր թեկնածուներին և փորձում են գտնել լավագույն լուծումը: Բայց որպես խաղացողներ մենք պետք է լիակատար հարգանք ցուցաբերենք Թոմասի նկատմամբ, քանի որ վաղը երեկոյան մենք մեծ խաղ ունենք, ինչպես նաև Բունդեսլիգայի հանդիպումներ, որպեսզի լավ ավարտենք մրցաշրջանը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): )