«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղի մասին։
«Մենք շատ ենք հարգում «Ռեալին», բայց չենք վախենում նրանից։ Եթե նրանք հաղթեն, ինչպես բազմիցս արել են, մենք կշնորհավորենք ու հաջողություն կմաղթենք ապագայում։
Մենք պետք է պատրաստ լինենք հանդիպմանը։ Չենք կարող իմանալ, թե ով և ինչպես կխաղա, մինչև խաղը չսկսվի։ Պետք է ավելի լավ արդյունքի հասնենք, քան առաջին խաղում։ Այդ խաղում «Ռեալն» ամեն ինչ լավ արեց։ Եվ հիմա մենք պետք է շտկենք իրավիճակը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է իսպանական Marca առցանց հրատարակությունը։