«Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղի մասին։
«Ես շատ տպավորված եմ այն ամենով, ինչ արել է այս թիմը, երբ եկել եմ այստեղ: Մենք ցանկանում ենք ստեղծել այս ժառանգությունը: Մենք ցանկանում ենք հաղթել Պրեմիեր լիգան։ Մենք ցանկանում ենք կրկին հաղթել Չեմպիոնների լիգան, երկրորդ անգամ անընդմեջ, մի բան, որ քչերին է հաջողվել անել։
Եվ մենք շատ ենք հարգում «Ռեալին»: Սա շատ վտանգավոր թիմ է, որը խաղում է իր ոճով»,- Սիլվայի խոսքերն է մեջբերում իսպանական Marca առցանց հրատարակությունը։