«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը բացատրել է, թե ինչպես կարող է իր թիմը հաղթել Լոնդոնի «Արսենալին» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում, որը կկայանա վաղը՝ ապրիլի 17-ին։
«Խաղի ժամանակ մեզ ամեն ինչ պետք կգա։ Մեզ անհրաժեշտ կլինի նույն կիրքն ու տակտիկական կարգապահությունը, ինչ առաջին խաղում։ Մենք իսկապես ցանկանում ենք հաղթել։
Հույս ունենք նույն մթնոլորտը տեսնել, ինչ առաջին խաղում։ Հատկապես հաշվի առնելով մեր վնասվածքների հետ կապված իրավիճակը՝ չափազանց կարևոր կլինի, եթե յուրաքանչյուր երկրպագու գա մեզ աջակցելու»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։