«Բայերի» գործադիր տնօրենը վստահ է, որ Խաբի Ալոնսոն մի օր կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: 42-ամյա մարզիչի գլխավորությամբ «Բայերն» իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: Սա նաև Ալոնսոյի մարզչական կարիերայի առաջին տիտղոսն է։
«Չեմ կասկածում, որ Խաբի Ալոնսոն մի օր կգլխավորի «Ռեալը»։
Ես պարզապես չգիտեմ, թե երբ: Բայց նա կհայտնվի «Ռեալում», ես չեմ կասկածում: Հնարավոր է նաև որ նա մարզի «Լիվերպուլը» կամ «Բավարիան»։
Մենք պայմանավորվեցինք, որ կշփվենք այլ ակումբների հետ Ալոնսոյի հեռանալու մասին միայն այն դեպքում, եթե մեզ դիմեն այն ակումբները, որոնցում նա հանդես է եկել որպես ֆուտբոլիստ»,- ասել է «Բայերի» գործադիր տնօրենը El Larguero-ի եթերում: