Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ Bild-ին հղում անելով, «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» տրանսֆերային ցուցակներում։
Իսպանացի ֆուտբոլիստի տրասֆերի համար կպայքարեն հենց այս երկու ակումբները։
Առաջիկա ամառ Օլմոյի տրանսֆերը կարելի է գնել 60 միլիոն եվրոյով․ տրանսֆերի փոխհատուցման այդպիսի կետ նախատեսված է 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրում։
2023/2024 մրցաշրջանում Դանի Օլմոն անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































