«Բայերի» հոլանդացի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգն ասել է, թե Ռոնալդու-Մեսսի զույգից ում է ավելի շատ նախընտրում։
«Կրիշտիանու Ռոնալդո՞ւ, թե՞ Լիոնել Մեսսի: Մեսսի․․․»,- Ֆրիմպոնգի խոսքերն է մեջբերում Barca Times-ը։
Այս մրցաշրջանում 23-ամյա Ֆրիմպոնգը մասնակցել է 38 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում 12 գոլ է խփել և կատարել 11 գոլային փոխանցում։
Ապրիլի 14-ին «Բայերը» սեփական հարկի տակ հաղթեց «Վերդերին» (5-0) և ժամկետից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։