Յոշկո Գվարդիոլը կիսվել է «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» պատասխան խաղի սպասելիքներով։ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը կայացավ Մադրիդում և ավարտվեց 3-3 հաշվով։
«Մենք խաղալու ենք «Ռեալի»՝ այս մրցաշարի արքաների հետ, բայց եթե ինձ հարցնեք, ես կպատասխանեմ, որ չենք վախենում։
Եթե վախենում եք ինչ-որ բան փորձել անել, ապա ավելի լավ է նման հանդիպումները դիտել հեռուստացույցով։
Մենք ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան։ Եթե ցանկանում եք ավելի հեռուն գնալ, ապա պետք է հաղթենք «Ռեալին»: Եթե ցանկանում ես հաղթել Չեմպիոնների լիգան, պետք է խաղաս լավագույն թիմերի դեմ»,- մեջբերում է Գվարդիոլին The Sun-ը։