Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման մասին։
Առաջին խաղն ավարտվել է «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2:1 հաշվով։
«Մեզ ուժեղ թիմ է սպասվում, նրանք կսկսեն շատ բարձր տեմպով, մենք պետք է այս մակարդակը պահպանենք մինչև հանդիպման ավարտը։ Մենք վստահ ենք մեր ուերին, մեզ մոտ ամեն ինչ լավ է։ Լավ հանդիպում է լինելու։ Նրանք ունեն շատ հմուտ եզրային խաղացողներ, ովքեր դուրս են գալիս երկրորդ գծում և լավ են խաղում գնդակով:
Թիմը շատ լավ է աշխատում, մենք բոլորս մեծացել ենք Լա Լիգայում կարևոր արդյունքների համար, սա մեզ հնարավորություն է տվել աճել ֆուտբոլային աշխարհում: Հիանալի երեկո է լինելու»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Պատասխան հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։