ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Բարսելոնայի» հետ քառորդ եզրափակչի պատասխան հանդիպման մասին, որը կկայանա այսօր Կատալոնիայի մայրաքաղաքում:
«ՊՍԺ-ն երբեք քամբեք չի կատարել ՉԼ փլեյ-օֆֆ փուլում: Վաղը կլինի այն օրը, երբ մենք դա կանենք»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիան Գրենյերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Թիմերի միջև Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է փարիզյան թիմի պարտությամբ՝ 2։3 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին, Իսպանիայի «Օլիմպիական Լյուիս Քոմփանիս» մարզադաշտում:
1/8 եզրափակիչում ՊՍԺ-ն հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (4:1՝ ընդհանուր հաշվով):
Խմբային փուլում Էնրիկեի թիմը F խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը (8 միավոր) «Բորուսիայի» (Դորտմունդ)՝ 11 միավոր, «Միլանի»՝ 8 միավորի և «Նյուքասլի» հետ՝ 5 միավոր։