Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը շնորհավորել է «Բայերին» Բունդեսլիգայի առաջին տիտղոսի կապակցությամբ:
«Լևերկուզենի «Բայերը» այս տարի նվաճեց չեմպիոնական տիտղոսն իսկապես սենսացիոն խաղով: Ես հանում եմ գլխարկս այս նվաճման առջև և շնորհավորում եմ ամբողջ թիմին և ակումբին տիտղոսի կապակցությամբ»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում «Բավարիան և Գերմանիան»:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին կայացել է Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «Բայերն» ու «Վերդերը»։ Թիմերը խաղացել են Լևերկուզենի (Գերմանիա) «Բայ Արենա» մարզադաշտում: Բայերը ջախջախիչ հաղթանակ է տարել 5։0 հաշվով:
Գերմանական Բունդեսլիգայի 29 հանդիպումներից «Բայերը» հավաքել է 79 միավոր։ Դրա շնորհիվ, մրցաշարի ավարտից հինգ տուր առաջ, Խաբի Ալոնսոյի սաներն ապահովել են չեմպիոնական տիտղոսը: