Խաբի Ալոնսոն խոսել է «Բայերի» վաղաժամ հաղթանակի մասին Բունդեսլիգայում։
Երեկ Լևերկուզենցիներն իրենց չեմպիոնությունը երաշխավորեցին Բունդեսլիգայի ավարտից 5 տուր առաջ՝ 29-րդ տուրում հաղթելով «Վերդերին» (5:0): «Բայերը» ընդհատեց «Բավարիայի»՝ 11 տարի ձգվող հաղթանակների շարքը։
«Մենք պետք է վայելենք և տոնենք մեր ընտանիքի, մեր ընկերների, մեր երկրպագուների հետ: Սա հատուկ օր է բոլորի և ակումբի համար, անցյալում այստեղ մեծ խաղացողներ են խաղացել: Այս տիտղոսը պատկանում է շատերին, և մենք պետք է օգտվենք ակումբի պատմության առաջին գավաթից։
Միգուցե Բունդեսլիգայի և գերմանական ֆուտբոլի համար նույնպես լավ է, որ տարբեր թիմեր չեմպիոն դառնան։ Նրանցից մեկը դառնալը մեծ ուրախություն է։
Ես հիշում եմ այնպիսի մարզիչների, ինչպիսիք են Քրիստոֆ Դաումը և Կլաուս Թոփլլերը, որոնք աշխատել են այս ակումբում, և ես ցանկանում եմ կիսել նրանց հետ այս գավաթը: Սա պատմություն է, մենք պետք է կիսվենք և վայելենք այն։ Հիմա մեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանանք, թե ինչի ենք հասել։ Մենք տեսնում ենք, թե որքան արժեքավոր է սա երկրպագուների և խաղացողների համար: Ես ուրախ եմ, որ դրա մի մասն եմ»,- Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։