Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները շնորհավորել է «Բայերին» Գերմանիայի առաջնությունում ոսկե մեդալներ նվաճելու կապակցությամբ։
«Շնորհավորում եմ Լևերկուզենի «Բայերին» ակումբի պատմության մեջ առաջին պատմական չեմպիոնության կապակցությամբ:
Տիտղոսը միանգամայն արժանիորեն ստացավ Լևերկուզենը. դա պարգև է հիանալի մրցաշրջանի և հիանալի ֆուտբոլի համար։
«Բավարիայի» նպատակն այժմ այն է, որ գավաթը պետք է վերադառնա Մյունխեն: Կհանդիպենք նոր մրցաշրջանում»,- Հայների խոսքը մեջբերում է «Բավարիայի» պաշտոնական կայքը։