Երեկ կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բայերն» ու «Վերդերը»։ «Բայերը» ջախջախիչ հաղթանակ տարավ 5-0 հաշվով՝ մրցաշարի 29 խաղում վաստակելով 79 միավոր 87 հնարավորից։
Այսպիսով, վաստակած միավորների քանակով «Բայերը» Եվրոպայի թոփ-5 լիգաների լավագույն թիմն է։
Իսպանացի մասնագետ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը մեկ խաղում միջինը վաստակում է 2,72 միավոր։ Այս վարկանիշում երկրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերը» մեկ խաղում վաստակում է միջինը 2,65 միավոր։
Նշենք, որ «Բայերը» Եվրոպայի թոփ 5 լիգաների միակ ակումբն է, որն այս պահին ժամանակից շուտ դարձել է իր առաջնության չեմպիոն։