Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» (առաջին խաղ՝ 3-3) պատասխան հանդիպման գլխավոր մրցավարը կլինի 48-ամյա Դանիելե Օրսատոն։
«Բավարիա»-«Արսենալ» հանդիպումը (առաջին խաղը՝ 2-2) կսպասարկեն հոլանդացի մրցավարները՝ 41-ամյա Դենի Մակկելիեի գլխավորությամբ։
Երկու հանդիպումներն էլ կկայանան ապրիլի 17-ին։
Հանդիպումները կմեկնարկեն 23:00-ին: