Երեկ կայացավ Գերմանիայի Բունդեսլիգայի 29-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին «Բայերն» ու «Վերդերը»։ Ալոնսոյի թիմը ջախջախիչ հաղթանակ տարավ 5-0 հաշվով և ժամանակից շուտ դարձավ Գերմանիայի չեմպիոն։
Այսպիսով, լևերկուզենյան ակումբը դարձավ մրցաշարի պատմության մեջ 13-րդ թիմը, որը նվաճեց չեմպիոնական տիտղոսը։
Տարբեր տարիների առաջնության հաղթողներ են դարձել Դորտմունդի «Բորուսիան» (5 հաղթանակ), Մյոնխենգլադբախի «Բորուսիան» (5), «Վերդերը» (4), «Համբուրգը» (3), «Շտուտգարտը» (3), «Քյոլնը» (2), «Կայզերսլաուտերնը» (2); մեկական տիտղոս ունեն «Վոլֆսբուրգը», «Այնտրախտ Բրաունշվեյգը», «Նյուրնբերգը» և «Մյունխեն 1860»-ը։ Առաջնությունում տիտղոսների քանակով ռեկորդակիրը Մյունխենի «Բավարիան» է՝ 32։
Նշենք, որ խոսքը Բունդեսլիգայում հաղթանակների մասին է, որը հիմնադրվել է 1963 թվականին։
























































