Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է հրաձգության օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարը։ 10մ օդամղիչ ատրճանակ կանանց պայքարում հաղթող դարձավ Էլմիրա Կարապետյանը։
Կարապետյանը 581 միավորով 3-րդ հորիզոնականով անցավ եզրափակիչ փուլ։ Եզրափակչում մեր մարզուհին 240,7 միավոր արդյունքով շրջանցեց բոլոր մրցակիցներին` դառնալով մրցաշարի հաղթող, հայտնում է Հայաստանի Հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Էլմիրա Կարապետյանը արդեն իսկ ուներ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Նշենք, որ 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարում Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը 5-րդն էր:
Այս վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնում է երեք մարզիկ` Բենիկ Խլղաթյանը, Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը: