«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Գերմանիայի առաջնությունում թիմի հաղթանակից հետո կիսվել է իր հույզերով.
«Այստեղ լինելը յուրահատուկ բան է: Վերջապես դառնալ Գերմանիայի չեմպիոն.․․ Բայց մենք ավելին ենք ուզում, ուզում ենք հաղթել գավաթը, հաղթել Եվրոպա լիգան:
Շնորհակալություն ձեր անհավատալի աջակցության համար: Հիմա տոնելու ժամանակն է: Շնորհակալություն, Գերմանիայի չեմպիոններ»։ — Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ապրիլի 14-ին «Բայերը» գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրում հաղթել է Բրեմենի «Վերդերին» (5-0): Դա թույլ տվեց Լևերկուզենի թիմին 16 միավորով առաջ անցնել «Բավարիայից» և ժամանակից շուտ դառնալ Գերմանիայի չեմպիոն: