«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը կիսվել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպման վերաբերյալ իր կարծիքով։
«Մենք բոլորս գիտենք, որ «Արսենալի» դեմ պատասխան հանդիպումը շատ կարևոր է երկրպագուների համար։
Հուսով եմ, որ «Բավարիան» լավ հանդիպում կանցկացնի»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Առաջին խաղն ավարտվել է 2-2 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։