Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա պատասխան հանդիպման մասին։
«Մանչեսթեր Սիթին» ֆիզիկապես շատ ուժեղ է։ Մենք պատրաստվում ենք հաղթել հանդիպումը մեր տրամադրվածության շնորհիվ»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումն ավարտվել է 3-3 հաշվով:
Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին Մանչեսթերում, «Էթիհադ» մարզադաշտում։