Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Շտուտգարտը» սեփական հարկի տակ հաղթեց «Այնտրախտին»:
Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Բոլոր գոլերը տանտերերը խփեցին առաջին խաղակեսում։ Հանդիպման առաջին գոլն իրակտիվում գրանցեց թիմի առաջատար Սերու Գուիրասին։
«Շտուտգարտը» 63 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը: Թիմը Բունդեսլիգայում չի պարտվել արդեն 11 հանդիպում անընդմեջ։ «Այնտրախտը» 42 միավորով վեցերորդ տեղում է: