Գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»՝ 2-1:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարսել Զաբիտցերը։ Տանտերերի միակ գոլը 36-րդ րոպեին խփեց Մաքսիմիլիան Վեբերը։
Դորտմունդցիները 56 միավորով բարձրացան Բունդեսլիգայի չորրորդ հորիզոնական։ Մյոնխենգլադբախի թիմը 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը:
Այլ արդյունքներ․
«Մայնց»-«Հոֆենհայմ» / 4-1
«Լայպցիգ»-«Վոլֆսբուրգ» / 3-0
«Բոխում»-«Հայդենհայմ» / 1-1