«Բայերը» հիանալի մրցաշրջան է անցկացնում, և եվրոպական գրանդներն արդեն հետաքրքրված են Լևերկուզենի թիմի որոշ ֆուտբոլիստների ծառայություններով:
Ինչպես հայտնում է Football Transfers-ը, «Արսենալն» ու «Լիվերպուլը» միացել են Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոյի տրանսֆերային մրցավազքին։ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է նաև «Բավարիան»։
Transfermarkt-ի մասնագետները Ալեխանդրո Գրիմալդոյի տրանսֆերային արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո:
2023/2024 մրցաշրջանում իսպանացին անցկացրել է 41 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։