«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը։
Այս մասին հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը։
Աղբյուրի համաձայն՝ 56-ամյա գերմանացին կարող է դառնալ ազգային հավաքականի գլխավոր մարզիչը 2025 թվականին և սկսել թիմին նախապատրաստել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։
Գերմանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը Յուլիան Նագելսմանն է, որի պայմանագիրը նախատեսված է մինչև Եվրո-2024-ի ավարտը։
























































