Գերմանիայի հավաքականի մարզիչ Յուլիան Նագելսմանը «Բավարիան» գլխավորելու հիմնական թեկնածուն է, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիների սպորտային տնօրեն Մաքս Էբերլը կողմ է Նագելսմանի թեկնածությանը և կարծում է, որ 36-ամյա գերմանացին լավագույնս կփոխարինի Թոմաս Տուխելին, որը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Նագելսմանը «Բավարիան» գլխավորել է 2021-ից 2023 թվականներին: Մյունխենյան թիմից հեռանալուց հետո նա դարձել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։