Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է, որ իր թիմը դառնա Գերմանիայի չեմպիոն Բունդեսլիգայի հաջորդ տուրում հաղթելուց հետո, այլ ոչ թե անմիջական մրցակցի կողմից միավորներ կորցնելու պատճառով։
«Եթե շաբաթ օրը բազմոցին նստած դառնանք չեմպիոն, ինձ համար մեծ անակնկալ կլինի։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի Բունդեսլիգայում հաղթանակը տոնել խաղադաշտում գտնվելու ժամանակ»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ «Բայերը» այժմ առաջին տեղում է՝ 28 տուրից հետո վաստակելով 76 միավոր։ Նույնքան հանդիպումներից հետո «Բավարիան» վաստակել է 60 միավոր։ Առաջնության ավարտին մնացել է վեց տուր։ Եթե հաջորդ տուրում մյունխենյան ակումբը պարտվի, իսկ «Բայերը» հաղթի, ապա կդառնա Գերմանիայի չեմպիոն։
























































