«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է մյունխենյան ակումբի վինգեր Լերոյ Սանեի խաղային ձևի մասին։
«Ակնհայտ է, թե ինչ արժեք և տաղանդ ունի այս տղան։ Բայց մենք հոկտեմբերից սպասում էինք, որ նա գոլ խփի։ Նա փայլուն սկսեց մրցաշրջանը, բայց մի փոքր դանդաղեցրեց տեմպերը: «Արսենալի» հետ առաջին խաղից առաջ սպասելիքները մեծ էին, և նա արդարացրեց դրանք: Մենք նաև ակնկալում ենք, որ նա կշարունակի իրեն դրսևորել և դառնալ թիմի առանցքային խաղացող»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Սանեն «Բավարիայի» կազմում իր վերջին գոլը խփել է հոկտեմբերի 28-ին՝ Բունդեսլիգայի 9-րդ տուրի՝ «Դարմշտադտ 98»-ի հետ խաղում (8:0)՝ դառնալով դուբլի հեղինակ։